ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այբուբեն.jpg

Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկազարդ և այլ ազգային տոներ ու արարողություններ. հայկական ազգ

«Հայ ազգային ավանդական տոները» հրատարակվել է Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ»...

այբուբեն.jpg

Եվրոպական ժառանգության օրեր. ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է. Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝...

Գութան

1-1.jpg

Իրականացվում է 2014 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Մրրո» հայ ազգագրական երգարվեստի կենտրոն

Իրականացման վայրը՝ Երևան

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն,

Երևանի քաղաքապետարան


Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումն է և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը: Այն հնարավորություն է տալիս անդրադառնալ Հայաստանի պատմաաշխարհագրական բոլոր շրջանների ազգային երգերին ու պարերին, որոնք բեմից հանդիսատեսին են ներկայացվում ազգային նվագարանների նվագակցու­թյամբ և թատերականացված ծիսական գործողություններով:

Մասնակցում են «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Վերադարձ», «Տարոնցիներ», «Մասունք», «Մշո հավքեր» ավանդական երգի-պարի համույթները, «Հայ երգասաններ» ազգային երգի խումբը և այլք: Ցուցադրվում են հատուկ փառատոնի համար ստեղծված տեսաֆիլմեր՝ նվիրված հայ ազգային երգարվեստի, պարարվեստի երախտավորներին:

press to zoom
press to zoom
1/1