ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այբուբեն.jpg

Դրամաշնորհային մրցույթ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն...

այբուբեն.jpg

«Արծաթի և զարդանախշի սիմֆոնիա»

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա «ԱՐԾԱԹԻ ԵՎ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ» խորագրով ցուցադրությունը:...

Հայաստանը խաղաղության խաչմերուկում

1-1.jpg

Իրականացվում է՝ 2012 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Ավանդական Տոների Վերածնունդ» ՀԿ

Իրականացման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Երևան

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն


«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն արդեն դարձել է ավանդական և իր հաստատուն տեղն ունի ազգային կատարողական արվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված մշակութային միջոցառումների շարքում: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ազգային կատարողական արվեստը, այլև ունենալով միջազգային ձևաչափ՝ ապահովում է այլ ժողովուրդների ֆոլկլորային արվեստին հաղորդակցվելու մատչելիություն և նպաստում միջմշակութային երկխոսությանը:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնին հայաստանյան խմբերի հետ մեկտեղ մասնակցում են արտերկրի ազգագրական երգի և պարի խմբեր:

press to zoom
press to zoom
1/1