ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այբուբեն.jpg

Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկազարդ և այլ ազգային տոներ ու արարողություններ. հայկական ազգ

«Հայ ազգային ավանդական տոները» հրատարակվել է Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ»...

այբուբեն.jpg

Եվրոպական ժառանգության օրեր. ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է. Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝...

Երկնքից երեք խնձոր ընկավ․․․ հեքիաթասացության և բարբառի փառատոն

1-1.jpg

Իրականացվում է՝ 2009 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ

Իրականացման վայր՝ ՀՀ մարզեր և Երևան քաղաք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն


«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի ամենամյա մրցույթ-փառատոնի ծրագիրը միտված է հեքիաթասացության, բանավոր խոսքի  մշակույթի վերակենդանացմանը՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոցի, երիտասարդության ստեղծագործական կարողությունների բացահայտման խրախուսմանը, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթի ճանաչմանն ու նպաստել մշակութային երկխոսությանը:

Փառատոնի կարևոր նախապայմանն է հայերենի այն բարբառների և խոսվածքների կիրառումը, որոնք այսօր  հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմական հայրենիքում /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/:

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնին մասնակցում են ինչպես ՀՀ մարզերը, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այնպես էլ սփյուռքահայ գաղթօջախները: Մասնակցության համար չկա որևէ տարքային կամ այլ սահմանափակում:

2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ–ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ–ի (ԻԿՕՄ–ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD) և ընդգրկվել աշխարհի «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում:

1/0