կգմս.png
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այբուբեն.jpg

Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկազարդ և այլ ազգային տոներ ու արարողություններ. հայկական ազգ

«Հայ ազգային ավանդական տոները» հրատարակվել է Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ»...

Երկնային լուսատուներ

Woman with Bible

Երկնային լուսատուներ. համակարգը ներառում է արևի, լուսնի և աստղերի հետ կապված ժողովրդական պատկերացումները և դրանց պաշտամունքային դրսևորումները:

  • Արև

Պայծառությունը և սկավառակի շուրջ գունային օղակները տարվա հաջող կամ անհաջող բերրի կամ ոչ բերրի լինելու նշան,Արևով երդվելը, Աղոթելիս դեմքով արևին ուղղվելը, Արևի խավարումը որպես աղետի, պատերազմի կամ նշանավոր անձի մահվան նախանշան և այլն:

  • Լուսին.

Լուսնի վտանգավոր փուլերի հետ կապված պատկերացումներ (Օրինակ` Աճող Լուսնի ժամանակ նայում են դրամին, որ շատանա, բույսին, որ աճի և այլն),
Կիսալուսնի դիրքի և եղանակի միջև եղած կապը, երեխային լուսնին ցույց տալը,
Լուսնաձև զարդերը որպես նորալուսնից պաշտպանվելու եղանակ:

  • Աստղեր

Աստղի և մարդու ճակատագրի միջև եղած կապը,
Գիսավոր աստղի և նշանավոր մարդու ծննդի կապը,
Աստղն ընկնելու և մարդու մահվան միջև եղած կապը,
Աստղն ընկնելիս նպատակ պետք է պահել, որ խնդրանքը կատարվի,
Հարդագողի ճանապարհը քավորից հարդ գողացող սանամոր կաթից է առաջացել: